Հյուծված մարմինը տեսնելուց ուզում եմ պատուհանից գլուխս դուրս հանեմ, որ չխեղդվեմ ցավից․ միայն էս նկարի մարդուն չէ, որ այս օրն են գցել
Անգո Մուշեղյան ֆեյսբուքյան օգտատերը գրել է․
«Գիտեք այնքան միևնույն է դարձել թե դուք ինչ կմտածեք, թե ես ինչ եմ մտածում։
Այնքան մեկ է դարձել թե դուք ինչ եք զգում ,թե ես ինչ եմ զգում։
Նայում եմ նկարներին ու արցունքները հոսում են աչքերիցս, որովհետև ես մարդ եմ ,ունեմ խիղճ ,ու իմ սրտում չի ապրում սեփական արյանս նկատմամբ ատելություն և թշնամություն։
Ու եթե այս նկարի փոխարեն ուրիշ գերիների նկար լիներ նույնն էի զգալու։ Էստեղ նկարի մարդուն միայն այս օրը չեն գցել։ Սա բոլորիս մասին է։
Ես չեմ ատում իմ հային ու ինձ համար մեկ է դուք ինչ հայացքների տեր եք: Իմ մեջ չկա դիմացինի մահը ցանկանալու մութ ուժը։
Հյուծված մարմինը տեսնելուց ուզում եմ պատուհանից գլուխս դուրս հանեմ, որ չխեղդվեմ ցավից։
Էն գերի ընկածների մեր բոլորի ընտանիքների վիշտը զգում եմ կոկորդիս մռմռմռոցով։
Խելագարվել կարելի է ...
Այն մարդիկ, ովքեր կարդում են գրածներն ու մտածում են, որ դերասանություն է, որ ատելության խոսքեր տարածելով թե կեղծ ցավացողներ եք ուզում եմ ձեր հոգուն աղոթքի լույս ընկնի։
Թող ձեր խիղճը երբեք ձեզ չլքի, որովհետև այն օր, երբ դուք կկորցնեք ձեր խիղճը, դուք կկորցնեք նաև Ձեր Աստծուն։
Չէ որ խիղճի մեջ է հենց ապրում Տիրոջ սերը։
Ազատություն մեր բոլոր գերիներին Տեր Աստված ։
Աստծո հրաշքով թող լույսը բացվի»։