Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարի․ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլև
Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը։
Պատգամավորը կարծում է, որ 30-օրյա դադարը միայն թույլ կտա ԱՄՆ-ին վերազինել Ուկրաինան և վերսկսել ռազմական գործողությունները նոր թափով։
Ավելի վաղ Կիևը համաձայնել էր ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, որը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո։