ԱՄՆ-ը պետք է համոզի Ռուսաստանին համաձայնել հրադադարին․ Զելենսկի
Հնարավոր ամբողջական 30-օրյա զինադադարը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, կսկսվի, երբ Ռուսաստանը համաձայնի այդ գաղափարին։
Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Այսինքն՝ մենք համաձայն ենք, և եթե ռուսները համաձայնվեն, ապա հրադադար կսկսվի»,- հավելել է Զելենսկին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է համոզի Ռուսաստանին համաձայնել հրադադարի։ Զելենսկին հիշեցրել է, որ Կիևը ի սկզբանե պատրաստվում էր առաջարկել «օդ-ծովային զինադադար», այսինքն՝ հրաժարվել հրթիռային հարվածներից, ռումբերից, հեռահար անօդաչու թռչող սարքերից և ծովում գործողություններից:
Բայց բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն առաջարկեց անմիջապես կատարել առաջին քայլը և փորձել 30 օրով հրադադար հաստատել ոչ միայն հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռումբերի, ոչ միայն Սև ծովում, այլև ողջ ճակատային գծի երկայնքով։