Հութիները վերսկսում են հարձակումները իսրայելական նավերի վրա
Հութիները կվերսկսեն հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի դեմ։
Որոշումն ընդունվել է՝ ճնշում գործադրելու Իսրայելի վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածում։ Այս մասին ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նա նշել է, որ քանի որ ավարտվել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու միջնորդներին տրված վերջնաժամկետը, հութիները կրկին կարգելեն իսրայելական բոլոր նավերի անցումը Կարմիր և Արաբական ծովերի օպերատիվ գոտում, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով։