Թրամփը հայտարարել է՝ մտադիր է Պուտինի հետ քննարկել հրադադարի մասին համաձայնագրի մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել հրադադարի մասին համաձայնագրի մանրամասները արդեն այս շաբաթ:
Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի ռազմական գործողությունները, ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և սպառազինություն մատակարարել նրան: