Թրամփը հայտնել է՝ երբ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Ուկրաինայի հարցով կհանդիպեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՌԴ-ին չհաջողվի համոզել գնալ հրադադարի, Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի․
«Եթե Պուտինը համաձայնի հրադադարին, դա կարող է մեռյալ կետից շարժել Ուկրաինայում պատերազմի հետ կապված ամբողջ իրավիճակը: Մենք ցանկանում ենք ավարտել այս պատերազմը»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ուկրաինայի հարցով հանդիպումներ կանցկացնեն մարտի 11-ին կամ 12-ին, փոխանցում է Reuters-ը։