Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում

«Գեղարդ» հիմնադրամ․

«Ադրբեջանն զգալիորեն խորացրել է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը Վրաստանում՝ հիմնականում SOCAR պետական նավթային ընկերության միջոցով։ «SOCAR»-ը ոչ միայն Վրաստանի խոշորագույն ներդրողներից է, այլև՝ Բաքվի քաղաքական ազդեցության կարևոր գործիքներից մեկը։

«SOCAR»-ը Վրաստանում օտարերկրյա խոշորագույն ներդրողներից մեկն է, որն ապահովում է երկրի գազի շուրջ 90%-ը։ Այս տնտեսական կախվածությունը հզոր լծակ է Ադրբեջանի համար, որից օգտվելով՝ այդ երկիրը հաճախ կարողանում է վրացական քաղաքական և մեդիա դաշտերում հակահայկական սեփական քարոզչությունը տարածել։  

Հատկապես 2020 թվականին՝ Արցախյան պատերազմից և հետագայում՝ Արցախի հայաթափումից հետո, Ադրբեջանն ու «SOCAR»-ն ակտիվ քայլեր են ձեռնարկում Վրաստանում՝ ադրբեջանական քարոզչության տարածման, ինչպես նաև՝ հայկական, հայանպաստ միջոցառումները, իրադարձությունները խափանելու համար։

Տարիներ առաջ՝ 2021 թվականին, վրացի հայտնի գրող, մարդու իրավունքների պաշտպան, «Բազմակողմ դիվանագիտության ինստիտուտ IMTD Georgia» ՀԿ ղեկավար Իրակլի Կակաբաձեն առցանց համերգ էր կազմակերպել՝ «ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY» խորագրով։ Ինչպես նշվում էր, համերգի հիմնական ուղերձն Արցախին համերաշխություն հայտնելն ու պատերազմի զոհերին չմոռանալն էր։ Իրակլի Կակաբաձեի խոսքով՝ միջոցառումը կոչ էր քաղաքակիրթ մարդկությանը՝ կանխելու ծրագրված ցեղասպանությունը, վայրագություններն ու, ընդհանրապես, պատերազմները։ Վրացի գրողը հայտնել էր, որ Վրաստանում ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչներն սպառնացել էին միջոցառման կազմակերպիչներին՝ պահանջելով չեղարկել այն։ Չնայած այդ ամենին՝ միջոցառումը տեղի էր ունեցել օտարերկրյա և վրացի արտիստների մասնակցությամբ։ Իրականացվել էր նաև Արցախի օգնության դրամահավաք։

««SOCAR»-ի ներկայացուցիչներն ինձ և գործընկերներիս են զանգահարել՝ սպառնալով, թե սոված կթողնեն, եթե չհրաժարվենք այս միջոցառման անցկացումից։ «SOCAR»-ն այստեղ ունի մի քանի հազարի հասնող «ֆեյքերի ֆաբրիկա»։ Գիտենք՝ որտեղ են նրանք տեղակայված ու ինչ գործունեություն են ծավալում։ Տարիներ շարունակ իրենց միլիարդներով դա արհեստավարժ են անում», - ասել էր Կակաբաձեն։  

«Հարավային Կովկասի երկու հնագույն՝ հայկական ու վրացական քաղաքակրթությունները ցեղասպանության ուղիղ սպառնալիքի տակ են։ Հայաստանյան ժողովրդավարությունը խեղդելուց հետո Էրդողանի հաջորդ կանգառը Վրաստանն է»,- շեշտել էր վրացի մտավորականը։

Իրակլի Կակաբաձեն Հայաստանի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել էր նաև, որ «Ադրբեջանը, Թուրքիայի հետ, գնալով ավելի է ընդլայնում իր ազդեցության հնարավորությունները Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա»։

Հարկ է նշել, որ սա եզակի այն դեպքերից է, երբ հանրությանը տեղեկացվել է «SOCAR»-ի սպառնալիքների և հայանպաստ միջոցառումը չեղարկելու փորձի մասին։ Սակայն, կարելի է ենթադրել, որ սա ադրբեջանական ընկերության միակ փորձը չէ։  

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն ու «SOCAR»-ը չեն սահմանափակվում միայն հայամետ իրադարձությունների չեղարկման փորձերով, այլ հենց իրենք էլ նախաձեռնում են՝ ադրբեջանական պետական քարոզչությանը ներառելով Վրաստանի տարբեր շրջանակներ։ Արցախի բռնազավթումից, հայաթափումից հետո ժամանակ առ ժամանակ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը տարբեր ծրագրերով այցեր է կազմակերպում դեպի Արցախ։ Նմանօրինակ վերջին այցը կազմակերպվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-22-ը։ Վրաստանից «զբոսաշրջիկների հերթական խումբն է այցելել Ղարաբաղ» կամ «Վրաստանից զբոսաշրջիկները ծանոթանում են Ղարաբաղին» վերտառությամբ հրապարակումներ կան հիմնականում ադրբեջանական մեդիայում։ Ըստ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված հոդվածների՝ խմբի անդամները Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիներ են։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ ադրբեջանցիների երեք խումբ այցելել էր Շուշի, Ակնա, Ստեփանակերտ։ Վրացալեզու մեդիատիրույթում այս մասին հրապարակումներ չեն դիտարկվել, միայն վրացական «Business media»-ի ռուսալեզու բաժնում այցելության մասին տեղեկատվական հրապարակում կար։

Ադրբեջանական կողմը, սակայն, Արցախում ավելի վաղ շրջայցեր է կազմակերպել նաև վրացի մի շարք փորձագետների, լրագրողների, մեդիա ներկայացուցիչների համար։ Նրանցից ոմանք վրացալեզու մեդիատիրույթում հրապարակումներ են արել, հոդվածներ հրապարակել «ադրբեջանական հյուրընկալության», «Ղարաբաղի ազատագրման» և այլ քարոզչական թեմաներով։

2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցին ընդառաջ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան և «SOCAR»-ի ներկայացուցչության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին վրացի լրագրողների, բլոգերների, փորձագետների մոտ 20 հոգանոց պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան, ինչպես նաև՝ այցելել ներկայում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններ և Շուշի[1]։ Վրացական կողմին Ադրբեջանում ընդունել էր այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ինֆոտուրի շրջանակներում վրացական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել Արցախ այցելության մասին։

Վրացական պատվիրակության կազմում են եղել Report.ge, Kvira.ge, Kvirispalitra.ge լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք տարբեր հրապարակումներ են արել իրենց այցի և տպավորությունների մասին։ «Kvira.ge»-ի խմբագիր Մարիամ Լացաբիձեի ընդարձակ հրապարակումն ամբողջությամբ արտացոլել է ադրբեջանական քարոզչությունն՝ իր բոլոր դրսևորումներով։ Հեղինակը հիացական խոսքեր է շռայլել ադրբեջանական հյուրընկալության, հավատարմության, արագ զարգացող տնտեսության և «ամենակարևորն՝ օկուպացիան հաղթելու և 28 տարի հետո կորուսյալ տարածքները վերադարձնելու», «ղարաբաղյան պատերազմի ընթացքում առգրավված ռազմական տեխնիկայի, սպառազինության ու այլ առարկաների մասին»։ Վրացի խմբագրի հոդվածից տեղեկանում ենք, որ վրացական կողմն ականատես է եղել ականազերծման աշխատանքների։ Այդ մասին Լացաբիձեն նշել է․ «հենց Վրաստանի միջնորդությամբ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզը, որը միշտ չէ, որ ճիշտ է»։ Հեղինակի պնդմամբ՝ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի վրացական ընկերությունները նույնպես մասնակցեն «վերականգնողական աշխատանքներին՝ հատկապես Աղդամում գինեգործության և խաղողի այգիների վերականգնմանը»։

«Kvirispalitra»-ի լրագրողն իր հոդվածում ավելի զուսպ ձևակերպումներ է ընտրել։ Ըստ նրա՝ վրացական կողմին Ջրականում ցուցադրել են ադրբեջանական գերեզմաններ և շեշտել, որ բոլորն իբր «հայկական վանդալիզմի» զոհ են դարձել, քանի որ մահացածների ոսկյա ատամները «հայերը գողացել են»։ Հեղինակն իր հոդվածում նշել է, որ գերեզմաններից մեկի մոտ իրեն պրովոկացիոն հարց են տվել հայերի մասին։

 «Հայերը Կովկասում հնագույն և մշակութային ազգերից մեկն են։ Դրա մասին վկայում է նրանց պատմությունը։ Այն, ինչ տեսնում ենք այստեղ, վանդալիզմ է․․․սա ազգի գործ չէ, սա հանցագործի զզվելի արարք է», - նման պատասխան է տվել «Kvirispalitra»-ի լրագրողը, թեև, իր պնդմամբ, չգիտի՝ որքանով են իր պատասխանից գոհ մնացել ադրբեջանցիները, և արդյո՞ք դա ադրբեջանական ԶԼՄ-ներով եթեր գնացել է։ Հետաքրքրական է, որ հրապարակման մեջ հեղինակն օգտագործել է նաև Շուշի հայկական անվանումն՝ ադրբեջանական ձևի փոխարեն։ 

Ինֆոտուրի շրջանակներում վրացի փորձագետներից պատվիրակության կազմում է եղել նաև Զուրաբ Բաթիաշվիլին, ով ներկայումս GFSIS կենտրոնի փորձագետ է։ Ակնա (Աղդամ) այցելության ժամանակ, ինչպես փոխանցել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, Բաթիաշվիլին հայտարարել է, թե «պատմական հուշարձաններն ավերակների են վերածվել, բայց վստահ է, որ ամեն ինչ կվերակառուցվի նորից, քանի որ Ադրբեջանը տնտեսական և ռազմական տեսանկյունից ուժեղ պետություն է»։

Թեև Ադրբեջանը մշտապես լծված է եղել հակահայկական քարոզչության տարածման գործին, սակայն 2020 թվականից հետո այս գործընթացն էականորեն ակտիվացել է՝ կենտրոնանալով հատկապես Արցախի վրա։ Նման այցեր կազմակերպվել ու կազմակերպվում են ոչ միայն Վրաստանի, այլև՝ օտարերկրյա դեսպանների, մտավորականների և այլոց համար։ Այնուամենայնիվ՝ հարկ է նշել, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության մեծացումը կարող է խնդիրներ ստեղծել տարածաշրջանում՝ բարեկամական կապեր ունեցող Հայաստանի և Վրաստանի հետագա հարաբերություններում»։