Էրդողանը մեղադրել է արևմուտքին ահաբեկիչների դեմ չպայքարելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչության դեմ չպայքարելու համար մեղադրել է արևմուտքին։ Տեղեկացնում է haberler.com կայքը։
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, հայտարարել է, որ արևմուտքն ասում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն ոչինչ չի անում։
«Քրդական բանվորական կուսակցությանը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, բայց նրա անդամների դեմ ոչ մի գործողություն չի իրականացվում։ Ոչ մի տեղ նրանց նկատմամբ հետապնդում չկա։ Եվրոպայում չեն հետապնդում քրդական ահաբեկչական կազմակերպության անդամներին։ Ինչ-որ ուժեր ցանկանում են թուլացնել Թուրքիան, սակայն նրանք իրենց ուզածին չեն հասնի։ Նրանք չեն բռնում և Թուրքիային չեն արտահանձնում ահաբեկիչներին։ Մենք նրանց տեղեկացրել ենք, թե որտեղից է գալիս ահաբեկիչների ֆինանսավորումը, սակայն ոչ մի քայլ չի արվել դա դադարեցնելու համար»,- հայտարարել է Էրդողանը։