Գարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»
Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս-2025» ամենամյա զեկույցը։

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
     
  • Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

    «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։

     
  • Հայաստանը 2022 թվականից ի վեր դասակարգվում է որպես տնտեսապես «չափավոր ազատ» երկիր։ Մինչ այդ՝ 2020 և 2021 թվականներին, Հայաստանն ընդգրկված է եղել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Մեր երկիրը տնտեսապես «հիմնականում ազատ» է համարվել նաև 2017 թվականին։
     
  • 2025-ի զեկույցում նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
     
  • Տնտեսական ազատության ինդեքսի 12 ենթաինդեքսներից 5-ի գծով Հայաստանը  «հիմնականում ազատ» է, 1-ի գծով՝  «չափավոր ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», ևս 2-ի գծով՝ «ճնշված»։ Հայաստանի երկու ենթաինդեքսները՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը» և «Արդարադատության արդյունավետությունը» ավելի ցածր են, քան դրանց համաշխարհային միջին մակարդակը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս երկու ենթաինդեքսներն էլ նվազել են։
     
  • Ենթաինդեքսների 4 խմբերից ամենաանբարենպաստը շարունակում է մնալ «Օրենքի գերակայություն» խմբի վիճակը։ Հայաստանն այս տարի խմբի երեք ենթաինդեքսներից արդեն երկուսի գծով է համարվում տնտեսապես «ճնշված»։ 2024-ին Հայաստանը միայն մեկ ենթաինդեքսի գծով էր համարվում «ճնշված»։ 2025-ի զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
     
  • «Շուկայի բացություն» խմբի բոլոր երեք ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Ընդ որում, խմբի երկու ենթաինդեքսները նվազելով հասել են երկրների տվյալ խմբի նվազագույն շեմային արժեքին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։
     
  • 2024-ի համեմատ զգալի բարելավում է արձանագրվել «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների գծով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նվազել են պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության վերջին երեք տարիների միջին արժեքը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Նկատի ունենալով, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ այս և առնվազն հետագա երկու տարիներին նախատեսված է նշված ցուցանիշների զգալի աճ, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին այս ենթաինդեքսները նվազելու են։
     
  • ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։
     
  • Այս տարի ևս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան չորս երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: