Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները:
Այս մասին Էրդողանը նշել է նախարարների կաբինետի նիստից հետո,-գրում է Anadolu-ն:
«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», - նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Անկարայում հանդիպել են Ալիևն ու Էրդողանը: