Սաուդյան Արաբիայում սկսվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
Սաուդյան Արաբիայում սկսվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Ջիդայում։
Ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ուկրաինայի պատվիրակության կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Կողմերը կքննարկեն ԱՄՆ օգնության վերսկսման հարցը։ Կբարձրացվի նաեւ ԱՄՆ-ից Ուկրաինա հետախուզական տվյալների փոխանցման հարցը։