Ռուսական բանակը Կուրսկում ազատագրել է 12 բնակավայր. ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի 12 բնակավայրեր: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ազատագրված բնակավայրերի տարածքը կազմում է 100 քառակուսի կիլոմետր։
Նշվում է, որ նոր բնակավայրերի ազատագրման ժամանակ ուկրաինական բանակը տվել է մեծ թվով մարդկային և տեխնիկական կորուստներ: Նշվում է նաև, որ ռուսական բանակը շարունակում է իր առաջխաղացումը Կուրսկում: