Հայաստանում նկատվում են ռևանշիստական տրամադրություններ, ինչը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը. Բայրամով
Հայաստանը դեռևս տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ:
Այս մասին Ղազախստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են ռևանշիստական տրամադրություններ և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար։
«Այս ժեստը վկայում է այն մասին, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին»,- նշել է Բայրամովը: