«Չիշիկ» չանել սահմանադրության վրա
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում ոչ տնտեսագիտական հայտարարությաուն է արել ասելով` չի կարելի թքել, անել Սահմանադրության վրա:
«Հիշո՞ւմ եք, որ դուք կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրությունը, որը ես չեմ պաշտպանել, բայց այս Սահմանադրությունում գրած ա… ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը ու կոչ արեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չդարձնել ԽՍՀՄ գների կարգավորման պետական կոմիտե:
«Եվ, վերջապես, երրորդը. էդ ա պատճառը, որ գներն աշխարհում իջնում են, մենք չենք կարում ոչ գազի, ոչ նավթամթերքի գին իջեցնենք… ասում էինք չէ՞, մի քվեարկեք այդ պայմանագիրը»,-հավելեց նա։