Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը. դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը. դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, Ն․Ս․Օ․ Տ․Տ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Դիմում

Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում, մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը․

Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն․ ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստծո լույսի ուղենիշ։

Բ․ Տեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։

Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։

Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս։

Արմինե Օհանյան

Աննա Իսրայելյան

Նարինե Դիլբարյան

Ժասմինա Ղևոնդյան

Աննա Մայիլյան

Արփեն Մովսիսյան

Զոյա Ջուլհակյան

Արաքս Սարգսյան

Լուսիկ Մուրադյան

Հռիփսիմե Հովակիմյան

Կարինե Շահինյան

Ստելլա Մեհրաբյան

Արզիկ Մխիթարյան

Աննա Այվազյան

Հասմիկ Միքայելյան

Իրա Թամրազյան

Կարինէ Հարությունյան

Լիլյա Ավանեսյան

Ռայա Նազարյան

Մարթա Հախնազարյան

Քրիստինա Սիմոնյան

Սիրանուշ Մարտիրոսյան

Սուսաննա Միքայեյան

Սուսաննա Չիպկինյան

Սիրվարդ Մարգարյան