Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է երեք թեկնածու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթն ավարտվել է։ Անոցողիկ շեմը հաղթահարեցին՝ Արթուր Նահապետյանը, Գևորգ Քոչարյանը, Պետրոս Մարտիրոսյանը։
Նրանց թեկնածությունը կներկայացվի Կառավարությանը. նրանցից մեկը կնշանակվի ՀԿԿ նախագահ։
Նշենք, որ կար 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։