Թրամփը Պուտինի մոտ է ուղարկում իր հատուկ բանագնացին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը ծրագրում է այցելել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտնում է Bloomberg գործակալության լրագրողը։
«Նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Վիտկոֆը ծրագրում է այցելել Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Պուտինի հետ, ինձ ասում են այդ հարցին ծանոթ մարդիկ», - ասել է Անեմարի Հորդերնը:
Նա, սակայն, չի նշել հատուկ բանագնացի այցի ամսաթիվը։