Ուկրաինացիները հարվածել են Կուրսկի առևտրի կենտրոնին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ Կուրսկի մարզի Բելովսկի շրջանի «Դոբրինյա» առևտրի կենտրոնի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
Ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր հարձակման հետևանքով երեք զոհի և ինը վիրավորի մասին։
Ըստ մարզպետի պաշտոնակատարի՝ մահացել է երկու կին և (ծնված 1959 և 1988 թվականներին), 39-ամյա տղամարդ:
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Խինշտեյնի հայտարարությունները։