Գյուղնախարարը չգիտի, որ Կարո Կարապետյանի գործարանը սնանկացել է
«Մեծ մասը վճարվել են, որոշակի գումարներ կան, գյուղացիների հետ պայմանավորվել ենք, կվճարեն», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սեգո Կարապետյանը՝ անդրադռնալով խաղողի մթերումների վճարման վերաբերյալ հարցերի:
Newspress.am-ը նախարարից հետաքրքրվեց, իսկ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը երբ է վճարելու գյուղացիներից մթերած բերքի համար, եթե նրան պատկանող գործարանը սնանկացել է վերջին պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»:
Այնուհետև նախարարը զրույցը ավարտված համարեց և մտավ նիստերի դահլիճ: