Հայաստանում ավելի երջանիկ են ապրում, քան Վրաստանում
Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում է է Reuters-ը։ Ցանկը պատրաստել է Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտն ու ՄԱԿ-ի արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպությունը: Ամենաերջանիկների ցանկի առաջին տեղն զբաղեցնում է Դանիան: Նրան հաջորդում է Շվեյցարիան, ապա Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։
Հայաստանն այդ ցանկում զբաղեցնում է 121-րդ, Վրաստանը՝ 126-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ։ Թուրքիան 78-րդ տեղում է, իսկ Իրանը՝ 105-րդ տեղը։
Հետազոտության համաձայն՝ Սիրիան, Աֆղանստան եւ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 8 երկրներ հայտնվել են ամենադժբախտ երկրների ցուցակում։
Աշխարհի ամենադժբախտ երկիրը համարվում է Բուրունդին։
ԱՄՆ-ը զբաղեցրել է 13-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդ, Ֆրանսիան՝ 32-րդ, Իտալիան՝ 50-րդ։
Զեկույցում հաշվի է առնվում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ լիակատար առողջ ապրած տարիների թիվը։
Հետազոտությունը նաեւ գնահատում է անհաջողությունների ժամանակ աջակցություն ստանալու հնարավորությունը եւ կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը։