Ադրբեջանն օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում աշխատանքի տոնավաճառ է իրականացնում
Օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում անցկացվել է աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն և Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը կից զբաղվածության պետական գործակալությունը։
Նախաձեռնությունն իրականացվել է «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում՝ Բերձորում բնակվող անտունների և Բերձորի միջազգային օդանավակայանում զբաղվածության հնարավորություններ ապահովելու համար:
Տոնավաճառում ներկայացված էին ավելի քան 110 թափուր աշխատատեղեր թռիչքների, կապի, օդանավակայանի շահագործման, ավիացիոն անվտանգության և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման և վերանորոգման ոլորտներում: