Կրեմլը նշել է Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման ժամկետների մասին
Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանի ազատագրման հստակ ժամկետներ չկան։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ժամկետներ չկան, իհարկե, մեր զինվորականներն ամեն ինչ անում են մեր հողը զինյալներից հնարավորինս արագ մաքրելու համար։ Մենք կասկած չունենք, որ դա կարվի»,- ասել է Պեսկովը։
Հավելենք, որ ավելի վաղ մի շարք ռազմական վերլուծական կենտրոններ նշել էին, որ ռուսական բանակը Կուրսկն ուկրաինական զորքերից կարող է վերջնականապես մաքրել մինչև հունիս: