Սիրիայի իշխանությունները հայտնում են երկրում իրավիճակի կայունացման մասին
Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդելղանին հայտնել է, որ իրավիճակը Լաթաքիա և Տարտուս նահանգներում կայունացել է։
Նրա խոսքով՝ կառավարական ուժերն ավարտել են ռազմական գործողությունը և վերացրել նախկին ռեժիմի մնացած բջիջները։
«Մենք հայտարարում ենք նախանշված նպատակներին հասնելու համար ռազմական գործողության ավարտի մասին։ Պետական հաստատությունները կարողացել են վերսկսել գործունեությունը և բնակչությանը մատուցել անհրաժեշտ ծառայություններ՝ կյանքը բնականոն հուն վերադարձնելու և անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար», - ասել է Աբդելղանին: