Ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի դիրքորոշմամբ, Բաքվում պահվող հայերի ազատ արձկման հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն:
«Ադրբեջանի հետ բանակցություններում, այսպես կոչված, Խաղաղության համաձայանգրի նախագծի շուրջ այս հարցը պետք է հստակ դրված լինի։ Ավելին, սա պետք է լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիներն ազատ արձակվեն, ընդորում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման՝ համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել։ Ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են և որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար, կամ՝ ՀՀ-ին մեղադրելու համար՝ ինչ-ինչ հանցագործությունների մեջ»,-ասաց նա։
Մնացած մեխանզիմները, ըստ Բեգլարյանի, ևս պետք է կիրառվեն բավական ակտիվ կերպով՝ լինի Մոսկվայի մեխանզիմը՝ ԵԱՀԿ-ի առաջարկով կամ ԿԽՄԿԿ-ի միջոցով, երրորդ երկրի հյուպատոսական ծառայություններից օգտվելու մեխանզիմը և այլ․
Նա հիշերեղ, որ Նիկոլ Փաշինյանն այս առումով իր դիրքորոշումը հայտնել է:
«Ասել է, որ չեն ուզում բախումային տրամադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, գերիների վերադարձի հարցում և բազմաթիվ այլ պահանջներում, որոնք բխում են Արդարադատության միջազգային դատարանի ՀՀ դիմումից»,-ասաց Բեգլարյանը։