Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները. Վահե Հովհաննիսյան

Բաքվում պահող հայերի համար, որպես հանրություն, կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար։ Առաջինը՝ լացել, պահանջել, հետո ցրվել տներով։ Մյուս սցենարը՝ մի կողմ դնել զգացմունքներն ու անցնել ռացիոնալ քայլերի։ Այս մասին հոդված է հրապարակել Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Պահանջ 1. Անհապաղ ազատ արձակել

Ակնհայտ է, որ Հայաստանը, աշխարհը և Հայաստանի կապերն աշխարհի հետ այն վիճակում չեն, որ այսօրվա մեր պահանջով Ալիևը գերիներին ազատ արձակի։ Հաղթանակի ամպերում ապրող Ալիևը ունի իր սեփական պատկերացումները։ Իհարկե, ազատության պահանջ հնչեցնելը ֆոնային առումով ճիշտ է, բայց եկեք ընդունենք, որ այսօրվա իրողությունների պայմաններում արագ արդյունք ստանալը շատ բարդ է։

Պահանջ 2. Բաց դատավարություն

1961թ. ապրիլի 11-ին Իսրայելը սկսեց ամբողջ աշխարհով հեռարձակել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը։ Էյխմանն իրավամբ համարվում էր նացիստական Գերմանիայի առանցքային հրեշավոր դեմքերից։ Իսրայելը խնդիր էր դրել՝ ամբողջ աշխարհին ցույց տալ իրականությունը, և արեց բաց դատ, որին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Հենց այդ քայլով Իսրայելը հասավ առավելագույն արդյունքի։ Ի դեպ, Նյու-Յորք ամսագիրը ներկայացնող Հաննա Արենդտը հենց այդ դատավարության ժամանակ գրեց իր հայտնի աշխատությունը։

«Հակաէյխմանական» դատավարություն

Ալիևն ակնհայտորեն ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հավաքական Էյխման՝ ռազմական հանցագործների։ Երբ մենք օդում պահանջում ենք «անհապաղ ազատ արձակել» դա այսօր իսկապես մնում է օդում։

Ազատման պահանջին զուգահեռ՝ մենք պիտի զարգացնենք իսկական բաց դատավարության պահանջը.

ա. Ուղիղ հեռարձակում

բ. Միջազգային մամուլի ներկայություն

գ. Միջազգային իրավապաշպանության ներկայություն

դ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացվածություն

ե. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացվածություն

զ. Վկաների հարցաքննություն (ունենք 100 հազարից ավելի վկա՝ արցախահայությունը)

է. Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցություն՝ որպես վկա կամ որպես դիտորդ։

ը. ՌԴ խաղաղապահ ուժերի վկայություն

Մեր պահանջն այսպես աշխարհի համար ավելի հասկանալի կլինի, և մեծ դաշտ կբացվի աշխատանքի համար։

Ալիևի նախաձեռնած «Էյխմանի դատավարությունը» պետք է վերափոխենք պայմանական ասած «հակաէյխմանի դատավարության»։ Ցեղասպանություն, էթնիկ զտում, խաղաղ բնակչության զանգվածային տեղահանություն, քաղաքների և գյուղերի ռմբակոծում, ամբողջական, թեկուզ՝ չճանաչված, բայց գոյություն ունեցող պետության նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացում։

Մենք այս դատավարությունը կարող ենք մեր օգտին ավարտել, եթե կարողանանք փոխել նրա ընթացքը. սա է բանալին։ Այս պահին խաղն Ալիևին լրիվ ձեռք է տալիս, սա նրա խաղն է։ Նա կարող է սա անվերջ ձգել՝ գերիներին օգտագործելով որպես պատանդ։ Բայց հենց դատավարության ընթացքը սկսի դուրս գալ նրա խաղի կանոններից, նրան սկսի նյարդայնացնել, նա հակված է լինելու լուծումներ գտնելու։ Ռ. Վարդանյանի խոսքում էլ կար. «Եթե դատում եք, դատեք բաց ու հրապարակային...»։ Պակիստանցի իրավապաշտպան, Ավրորայի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմանի պատրաստակամությունը՝ Բաքու մեկնելու, կարող է դառնալը մեկնարկը նման զանգվածային պրոցեսի։ Մենք ունենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի խոսքը, որը լավ ֆոն է ապահովում ճիշտ աշխատելու համար։

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները։ Ալիևին ուղղակի ձեռք չի տա ունենալ ի վնաս իրեն աշխատող դատավարություն»: