Սիրիան ապակայունացնելու փորձերի հետևում կարող է կանգնած լինել Իրանը․ թուրքական պարբերական
Սիրիան ապակայունացնելու վերջին փորձերի հետևում կարող է կանգնած լինել իրանական հետախուզությունը։
Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը տարածաշրջանի երկրներին կոչ է արել վերցնել պատասխանատվությունը Սիրիայում տիրող իրավիճակի համար՝ չնշելով կոնկրետ երկրների անուններ։
«Իրանական հետախուզությունը հավաքագրում է նախկին զինվորների, ովքեր ծառայում էին Ասադի օրոք սիրիական բանակում», - պնդում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Նա պնդում է, որ թշնամիներ Իսրայելն ու Իրանը համագործակցում են Սիրիան ապակայունացնելու համար։