Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շտապ խորհրդակցություններ են խնդրել Սիրիայի հարցով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հարցում են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ: Մենք ակնկալում ենք, որ Խորհրդի Դանիայի նախագահությունը դրանք կնշանակի մարտի 10-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին)»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Սիրիայի Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում անցումային կառավարական ուժերի և ապստամբների միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը մեկ օրում 532-ից հասել է 830-ի։