Թրամփը ցանկանում է, որպեսզի Զելենսկին հեռանա նախագահի պաշտոնից
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Սաուդյան Արաբիայում հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը օգնականներին մասնավոր կերպով հասկացրել է, որ միայն Վաշինգտոնի և Կիևի միջև ստորագրված օգտակար հանածոների մատակարարման համաձայնագիրը բավարար չի լինի օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակման վերականգնման համար։
Այս մասին NBC-ին հայտնել են աղբյուրները:
ԱՄՆ նախագահը նաև ցանկանում է տեսնել Զելենսկու վերաբերմունքը խաղաղ բանակցությունների նկատմամբ, զիջումների գնալու պատրաստակամությունը, ինչպես նաև ընտրություններ անցկացնելու և, նախագահի պաշտոնից հեռանալու նրա պատրաստակամությունը։
Հրապարակման աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնել։ Միևնույն ժամանակ, NBC-ի աղբյուրները նշել են, որ իրենք լավատես են զենքի մատակարարումների և հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման հնարավորության հարցում այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։