Հայտնի է Կանադայի նոր վարչապետի անունը
Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար և կլինի երկրի հաջորդ վարչապետը։
Սրանք ներկուսակցական ընտրությունների արդյունքներն են, որոնցում նա ստացել է ձայների 85,9%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կուսակցության համագումարում հայտարարված տվյալների համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը ստացել է ձայների 8%-ը, իսկ Կանադայի կառավարության ղեկավար Կարինա Գուլդը և լիբերալ պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը՝ մոտ 3%։
Քարնին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարականի պաշտոնական նամակ կներկայացնի:
Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։