Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասռույց: Տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: