«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»- «Արարատ» խաղով:
Արմավիրի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ը հաղթեց նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գնդակը և «Արարատ»-ի հաղթական գոլը խփեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը: Այս հաղթանակից «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Ալաշկերտ»-ը միայն նախավերջինն է:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-ԲԿՄԱ, «Փյունիկ»-«Ուրարտու», «Գանձասար»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Վան» խաղերը: