Մենք բոլորս տառապանքի մեջ ենք տարվա բոլոր օրերին, այդ թվում՝ Մարտի 8-ին ու Ամանորին․ Անհետ կորածների հարազատներն ակցիա են անում կառավարության դիմաց
Այս պահին անհետ կորածների մայրերն իրենց որդիների լուսանկարներով հավաքվել են կառավարության դիմաց։
«Փաստինֆո»-ի զրույցում ակցիայի մասնակիցները մեկ նշել է, որ այս ակցիայով ցանկանում են հիշեցնել, որ իրենք նույնպես մայրեր են, որոնք զրկված են իրենց որդիների ներկայությունից ու նրանց ուշադրությունից։
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս տառապանքի մեջ ենք տարվա բոլոր օրերին։ Մենք ոչ Մարտի 8 ունենք, ոչ Ամանոր։ Մեր մոտ միայն տառապանք է, որ կառավարական շենքերում նստածներն են պատճառել մեզ»։
Հարցին, թե արդյոք որևէ կերպ ուշադրության արժանացրե՞լ են անհետ կորածների մայրերին՝ նա պատասխանել է՝ ոչ։
«Մեզ պետք էլ չէ, որ իրենք մեզ հիշեն, թող հիշեն,հիշեն, որ կան մայրեր, որ զրկված են իրենց զավակների ջերմությունից նաև այս օրը»։