Կուրսկում 10 հազար ուկրաինացի զինվոր կարող է շրջափակվել
Կուրսկի շրջանում ռուսական բանակի հարձակումից հետո, որը ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ պաշտպանության գիծը, ուկրաինացի 10 հազար զինվոր կարող է շրջափակվել։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։