Թրամփը դիտարկում է ամերիկյան զորքերը Գերմանիայից դուրս բերելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գերմանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու և Հունգարիայում տեղակայելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում Գերմանիայում կա մոտ 35 հազար ամերիկացի զինծառայող, իսկ արտերկրում՝ մոտ 160 հազար:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը դժգոհ է հակամարտության վերաբերյալ եվրոպական երկրների դիրքորոշումից և ծրագրում է զորքեր տեղակայել այն երկրներում, որոնք համապատասխանում են պաշտպանական ծախսերի ՆԱՏՕ-ի պահանջներին։
Ներկայումս դաշինքի երկրները պաշտպանության վրա ծախսում են ՀՆԱ-ի 2%-ը, սակայն Թրամփը պնդում է այն հասցնել 5%-ի։