Հարավային Կորեայի դատախազությունը կարող է ազատ արձակել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին
Հարավային Կորեայի դատախազները որոշել են չբողոքարկել դատարանի որոշումը՝ դրանով իսկ թույլ տալով նախագահ Յուն Սեոկ Յոլին ազատ արձակել կալանքից։
Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Նշվում է, որ Յուն Սեոկ Յոլն ազատ կարձակվի շատ մոտ ապագայում։
Ավելի վաղ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը որոշում է կայացրել չեղարկել նախագահ Յուն Սեոկ Յոլի կալանքը։ Փետրվարին նախագահի կողմը բողոք է ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան:
Որոշվել է, որ ձերբակալությունն անօրինական է։ Նախագահի փաստաբան Սեոկ Դոնգ Հյունը պարզաբանել է, որ նախագահը ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազները հնարավորություն չունենան բողոքարկել։