Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Ավրորա մրցանակի պակիստանցի հավակնորդուհու որոշումը կոնկրետ գործողություն է, որը նա պատրաստվում է անել և կոչ է անում միանալ. վերլուծաբան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

Ավրորա մրցանակի պակիստանցի հավակնորդուհու որոշումը՝ գնալ Բաքու եւ փորձել մասնակցել Ռուբեն Վարդանյանի դատին, անշուշտ շատ ողջունելի է: Եվ իհարկե շատ լավ է, որ նա կոչ է անում այլ գործիչների միանալ իրեն:

Սա իհարկե կոնկրետ գործողություն է, որ մարդը պատրաստվում է անել եւ կոչ է անում միանալ:

Բոլորովին չեմ ուզում «սառը ջուր» լցնել մեր հույսերի վրա, բայց, ընկերներ, այդուհանդերձ, մի՞թե մեզ հետ անցնող չորս-հինգ տարում կատարվողը մեզ չի սովորեցրել ոչինչ: Երբ Ադրբեջանը 022 թվականի դեկտեմբերին փակեց Լաչինի միջանցքը եւ այն փակ էր մնացել երեք-չորս օր, մի հոդված գրեցի, որ, եթե Բաքուն արդեն մի քանի օր միջանցքը փակ է պահում, ուրեմն հնարավոր է եզրակացնել, որ դրա բացումը երբեք չի լինելու վերադարձ այսպես ասած ելման ստատուս-քվոյին:

Ընկերներ, մի թերագնահատեք թշնամուն, հակառակորդին: Եթե նա գնացել է Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարության պատանդառության քայլին եւ դատում է նրանց, ապա ինքներդ ձեզ եւ հանրությանը մի սնեք պատրանքով, թե մարդասիրական դաշտում հնարավոր է այդ հարցի լուծում:

Եթե այս չորս-հինգ տարում մենք չենք հասկացել, թե ինչ դաժան աշխարհում ենք ապրում, ապա դա վատ է, շատ վատ, թե մեզ համար, թե առավել եւս Բաքվում մեր պատանդառված հայրենակիցների համար:

Լուծումները լինելու են քաղաքական մակարդակում, աշխարհաքաղաքական մակարդակում: Կապ չունի, ով կլինի Հայաստանի իշխանություն, լուծումները լինելու են այդ դաշտում: Գուցե շատերի համար պոպուլյյար չէ դա խոստովանելը, որովհետեւ նպատակահարմար չէ քաղաքական տեսանկյունից կամ «համահունչ» չէ էմոցիոնալ վիճակի հետ: Բայց, դա է ցավագին պատկերը, որին պետք է կարողանալ առերեսվել:

Սա ամենեւին հուսահատության կոչ չէ, հուսալքվելու, ձեռքերը իջեցնելու կոչ չէ: Ավելին, սա կոչ է աշխատել ճիշտ թիրախային ուղղությամբ, էմոցիա եւ ժամանակ հնարավորինս քիչ վատնել պաթետիկ ելույթների եւ գրառումների վրա, այլ կենտրոնանալ շատ կոնկրետ քաղաքական լուծումների շուրջ քննարկումների վրա, կարողանալ նաեւ կառավարության հանդեպ հանրային պահանջը կապիտալիզացնել քաղաքական աշխատասենյակներում:

Լուծումներ կամ չկան, կամ դրանք լինելու են այդ դաշտում: Մնացյալ բոլոր դաշտերը առավելագույնս կարող են լինել ուղեկից, այն էլ, եթե ենթարկվեն քաղաքական հմուտ կառավարման:

Կրկնեմ, ոչ թե պետք է հուսահատվել եւ ցած դնել ձեռքերը, այլ պարզապես աշխատանքը կենտրոնացնել ոչ թե հրապպարակային էմոցիա գեներացնելու, այլ քաղաքական լուծումներ մշակելու եւ կառավարությանը դրա դաշտ բերելու վրա:

Եթե չեք կարողանում այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը փոխել այդ կառավարությանը, ապա պետք է կարողանանք գոնե գտնել դրա հետ աշխատանքի եւ այդ կառավարությանը քաղաքականությունը փոխելու հմտություններ:

Ռուբեն Վարդանյանի ուղերձի վրա մի ավելացրեք ձեր էմոցիան, այդ ուղերձը բացարձակապես այդ մասին չէր, այդ ակնկալիքով չէր: Այդ ուղերձն ինքը այնքան էր լցված էմոցիայով՝ միանգամայն գիտակցված, որ այլեւս չմնա դրա պակասի տեղ՝ ցույց տալու համար, հասցնելու համար, որ պակասողն էմոցիան չէ, այլ քաղաքական աշխատանքին ուղղված թիրախային ջանքը: