Պակիստանը կոչ է արել անօրինական ներգաղթյալներին լքել երկիրը մինչև մարտի 31-ը
Պակիստանի ՆԳՆ-ն ծանուցում է ուղարկել բոլոր ապօրինի օտարերկրացիներին և աֆղան հատուկ քարտեր ունեցողներին՝ լքելու երկիրը մինչև մարտի 31-ը՝ զգուշացնելով, որ դա չանելը կհանգեցնի նրանց արտաքսմանը ապրիլի 1-ից:
Այս մասին հաղորդել է Ariana News-ը:
«Պակիստանը բարեհամբույր հյուրընկալող է եղել և շարունակում է կատարել իր պարտավորությունները՝ որպես պատասխանատու պետություն: Բայց մենք կրկնում ենք, որ Պակիստանում անհատները պետք է կատարեն երկրի բոլոր օրենքները», - մեջբերում է հրատարակությունը Պակիստանի ՆԳՆ-ի հայտարարությունից: