Ամերիկայում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացրել՝ հրազենով
15 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում մահապատիժ է իրականացվել՝ հրազենով։
Այս մասին սոցցանցերում հայտնել է Հարավային Կարոլինայի պատիժների կատարման վարչությունը։
«Բրեդ Քիթ Սիգմոնին գնդակահարել են: Բժիշկը հաստատել է նրա մահը»,- ասված է հաղորդագրությունում։
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապատժի ժամանակ Սիգմոնը 67 տարեկան էր։ 2001 թվականին նա բեյսբոլի մահակով սպանել է Դեյվիդ և Գլեդիս Լարկերներին՝ իր նախկին ընկերուհու ծնողներին։
Փաստաբանները պատմել են, որ Սիգմոնն ինքը որպես մահապատժի մեթոդ է ընտրել գնդակահարությունը։ Դատապարտվածը հրաժարվել է էլեկտրական աթոռից կամ մահացու ներարկումից։