Թրամփը հերքել է Մարկո Ռուբիո-Իլոն Մասկ սկանդալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և միլիարդատեր Իլոն Մասկը Սպիտակ տանը վիճաբանություն են ունեցել՝ կապված աշխատողներին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ նրանց մոտեցման հետ:
«Ոչ մի կռիվ չի եղել, ես այնտեղ էի: Իլոնը հիանալի հարաբերություններ ունի Մարկոյի հետ: Եվ նրանք երկուսն էլ հիանալի են աշխատում: Նրանք հակասություններ չունեն», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, որը մեջբերում է Associated Press-ը:
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի կառավարության ծանր հանդիպում:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն բախվել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ՝ աշխատողներին կրճատելու նրա մոտեցման շուրջ։