Պուտինը պատրաստ է Ուկրաինայում խաղաղապահներ ընդունել Չինաստանից
Bloomberg-ը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ կապված նոր պայման է առաջ քաշել։
Նա պնդում է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո խաղաղապահ կոնտինգենտի համար երկրներն իր կողմից անձամբ ընտրելու իրավունքի մասին:
Կրեմլը պատրաստ է խաղաղապահներ ընդունել Չինաստանից և չեզոք երկրներից, սակայն դեմ է եվրոպական երկրների մասնակցությանը։