Իրաքի կառավարությունը հրաժարական տալու պատրաստակամություն է հայտնել. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը հայտարարել է ողջ կազմով հրաժարական տալու պատրաստակամության մասին: Այս մասին ասվում է Իրաքի կաբինետի հատուկ հայտարարության մեջ: Հաղորդում է TASS.ru-ն:
«Իրաքի կառավարությունը ողջ կազմով՝ գիտակցելով ողջ պատասխանատվությունը, հայտարարում է անհրաժեշտության դեպքում ողջ կազմով հրաժարական տալ»,- նշվում է կաբինետի ուղերձում:
Նշվում է, որ տվյալ որոշումը կարող է ընդունվել հանուն երկրի բարձր շահերի և ի սատարումն արմատական բարեփոխումների, որոնք ձգտում է Իրաքում իրականացնել վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
Նախօրեին ալ-Աբադին դիմել էր երկրի գլոբալ բարեփոխումների հատուկ պետական հանձնաժողովին խնդրանքով՝ որոշել նախարարական պաշտոնների թեկնածուների և ձևավորել մի թիմ, որը կարող է անցկացնել երկրի տնտեսության և սոցիալական ոլորտներում արմատական փոփոխություններ: