Միասնական ժամերգություն է կատարվել
Սկսելով Մեծ Պահքի խորհրդավոր, դեպի Տերը գնալու ճանապարհորդությունը, Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատացյալներն այսօր մեկտեղվել էին միասնական աղոթքի: Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։
Հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ թեմի հոգևոր դասի և Ղազարավանի մենաստանի միանձնուհիների՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կատարվեց Մեծ Պահքի առաջին միասնական ժամերգությունը:
Հավարտ ժամերգության, Օշականի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն անդրադարձավ Մեծ Պահքի խորհրդին: