ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը։
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները»: