Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Եթե Օսկանյանը փոխի իր ազգանունը, դա դեռ չի նշանակում, որ նա Վարդան Օսկանյանը չէ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցությանը` խնդրելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ վստահված անձանց տեղերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրել: Նիկոլ Փաշինայնն այսօր խորհրդարանում լրագողների հետ զրույցում ընդգծեց, որ խոսքը ՀԱԿ-ի` իր տեղերը զիջելու մասին չէ խոսքը:

«Այդ տեղերը ՀԱԿ-ին չեն պատկանում, որ նրանք զիջեն: Զիջել կարող է «Ժառանգություն» կուսակցությունը, որ ժեստ անի և զիջի, բայց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը զիջման խնդիր չունի: Սասուն Միքայելյանը ՀԱԿ խմբակցության ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Նրա դերն անուրանալի է Հայ ազգային կոնգրես խմբակցության ձևավորման գործում: Դրանք փաստեր են, որոնք վիճարկման եթակա չեն»,- ասաց Փաշինյանը` դիտարկմանը, թե ՀԱԿ-ի, Սասուն Միքայելյանի և Ձեր հարաբերությունները փոխվել են, ջրեր են հոսել և ճի՞շտ է արդյոք ՀԱԿ-ին այդ հորդորով դիմել, Փաշինյանն արձագանքեց այսպես,- «Օրենսդրությունը չի հոսել: Մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք: Ես չեմ խոսում հարաբերությունների մասին, ես խոսում եմ օրենսդրությունից բխող դիրքորոշումների մասին»:

Նա նաև անդրադրաձավ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու վերաբերյալ հարցերին, մասնավորպես նրան, որ Վարդան Օսկանյանի ստեղծվելիք կուսակցության օրակարգում է լինելու Մարտի 1-ի բացահայտումը:

«Այսօր ապրիլի մե՞կն է, ինձ թվաց՝ այսօր ապրիլի 1-ն է»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Վարդան Օսկանյանը փոխի իր անուն ազգանունը, դա չի նշանակում՝ ինքը Վարդան Օսկանյանը չէ, «ով 2008 թվականի Մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»:

«Երբ ես ասում եմ՝ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, դա չի նշանակում, որ կա՛մ Վարդան Օսկանյանը, կա՛մ Արթուր Բաղդասարյանը, կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Տիգրան Թորոսյանը, կա՛մ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ Սամվել Ալեքսանյանը, կա՛մ Գագիկ Ծառուկյանը, կամ դաշնակցականները, որևէ մեկը չի մոռացվել, և ես ինքս ինձ համար բացառում եմ որևէ համագործակցության ձև Մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ: Օսկանյանին ուղիղ դասում եմ և՛ առաջին խմբի մեջ, և՛ երկրորդ խմբի մեջ, և իմ վերաբերմունքն այս առումով չի փոխվել: Ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել, ու ոչ ոք հույս չունենա, որ ինքն այդ ոչ ոքի մեջ չի մտնելու»,-հայտարարեց Ն. Փաշինյանը: