Յուրա Մովսիսյանը ապագայի վերաբերյալ խորհուրդ է տվել Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։ Այս մասին գրում է armsport-ը։
«Ոչ ոք չի կարող ասել՝ Թիկնիզյանը պատրաստ է «Սևիլյա» տեղափոխությանը, թե ոչ։ Բայց եթե հետաքրքրություն կա, դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Նաիրը շատ լավ ֆուտբոլիստ է, կարևոր իր ակումբի և հավաքականի համար։ Ես միայն կարող եմ նրան մաղթել անել այն, ինչ ինքն է ցանկանում։ Հետևել իր երազանքին։ Ես միշտ ֆուտբոլիստների կողմից եմ», – ասել է Մովսիսյանը «Championat»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։