ԱՄՆ-ը և Ուկրաինան կքննարկեն վեցամսյա հրադադարի հարցը
Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանդիպման ժամանակ կքննարկվեն հակամարտության կարգավորման հիմքերը և վեցամսյա հրադադարի հնարավորությունը։
«Գաղափարն այն է, որ հիմք դրվի խաղաղության համաձայնագրի և նաև լրացուցիչ վեցամսյա հրադադարի համար», - Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է Վիտկոֆը:
Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվային տեղեկացրել է ԱՄՆ բանակցային թիմի կազմի մասին, և Կիևը կտեղեկացվի առանձին։
Բացի այդ, Վիտկովն ընդգծել է, որ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին հասկացրել է, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները գոհ է այս ուղղությամբ Կիևի առաջին քայլերից։