Թրամփը նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ դիվանագիտական լուծումը և նույնիսկ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։
«Ես նախընտրում եմ գործարքը Իրանի հետ, ես նամակ եմ ուղարկել Խամենեիին»,- ասել է նա։
Նա, սակայն, ընդգծել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ հավելելով, որ մնացած բոլոր տարբերակները մնում են սեղանին։