Սիրիացի գեներալը կոչ է արել հանդարտվել, հրաժարվել բռնությունից և լինել համբերատար
Սիրիայում բրիգադային գեներալ Գիաթ Սուլեյման Դալլան՝ Բաշար ալ-Ասադի իշխանության առանցքային նախկին առաջնորդը, կոչ է անրել հանգստություն պահպանել և դադարեցնել բռնությունները:
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է.
«Մենք ապստամբության կամ պառակտման կողմնակիցներ չենք, բայց ինչպես յուրաքանչյուր ազնիվ և ազատ սիրիացի, մենք չենք ընդունում անարդարությունը, ճնշումը և աղանդավորությունը: Կոչ եմ անում բոլորին հանդարտվել, հրաժարվել բռնությունից և լինել համբերատար»,-նշել է նա:
Նրա խոսքով, ջանքեր են գործադրվում Դամասկոսի հետ բանակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել համապարփակ զինադադարի և կայուն հանգստության բոլոր շրջաններում։
«Մենք կբանակցենք կապի հասանելի ուղիներով բոլոր տարածաշրջաններում կայուն հանգստության հասնելու և արյունահեղությունից խուսափելու համար»,- ասել է նա։