Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում բախումները շարունակվում են. կան մեծ թվով զոհեր, վիրավորներ և գերիներ
Սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում երեկվանից սկսված անվտանգության վերականգնման գործողությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը:
Լրացուցիչ ուժեր են տեղակայվել Դամասկոսից և այլ նահանգներից, պարետային ժամ է հայտարարվել Լաթաքիայում, Տարտուսում և Հոմսում, իսկ տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։
Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել և գերի են վերցվել երկու կողմից, ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի: