Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը և պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ միջնորդությունը, արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
«Մենք ընդգծում ենք ամուր դիվանագիտության կարևորությունը երկու կողմերի հետ սեղանի շուրջ և պաշտպանում ենք հարձակումները դադարեցնելու գաղափարը։ Սև ծովում համաձայնությունների հասնելու մեր ջանքերը համահունչ են այս մոտեցմանը»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան դուրս է մնում Ուկրաինայի վերականգնման ծրագրերից՝ չնայած երկրի մասնավոր հատվածի զգալի ներդրմանը։